Գլխավոր Լրահոս

2026-ին Հայաստանը կդառնա Կրեմլի՝ «փափուկ ուժի» առաջմղման նոր կառույցի գլխավոր առաջնահերթությունը. RBC

2026-ին Հայաստանը կդառնա Կրեմլի՝ «փափուկ ուժի» առաջմղման նոր կառույցի գլխավոր առաջնահերթությունը. RBC

Կրեմլը ստեղծել է նոր մեխանիզմ՝ արտերկրում «փափուկ ուժի» նախագծերի կենտրոնացված ֆինանսավորման համար․ խոսքը «Նախագահական դրամաշնորհների միջազգային նախագծեր» հիմնադրամի մասին է։ 

Ինչպես հաղորդում է ռուսական RBC-ն, հղում անելով նախագահի աշխատակազմի աղբյուրներին, 2026 թվականին նոր կառույցի աշխատանքի գլխավոր առաջնահերթություն է սահմանվել Հայաստանը։ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հիմնադրված հիմնադրամը կգրանցվի Կալինինգրադի մարզում և կգործի Կրեմլի ներքաղաքական բլոկի համակարգման ներքո՝ Սերգեյ Կիրիենկոյի գլխավորությամբ։

Հոդվածում նշվում է, որ միջազգային նախագծերի ֆինանսավորման համար հատուկ կառույցի ստեղծման գաղափարը քննարկվում էր արդեն որոշ ժամանակ։ Այն լուծում է երկու խնդիր։ Առաջինը՝ «հիմնադրամների հիմնադրամի» ստեղծումն է՝ «փափուկ ուժի» միասնական հայեցակարգի ներքո ջանքերը մեկտեղելու նպատակով։ 

Երկրորդը, ըստ RBC-ի աղբյուրի, այլ երկրների տարածքում իրականացվող նախագծերին օրինական միջոցներ հատկացնելու հնարավորությունն է։ Թեև հստակ բյուջեն դեռ հաստատված չէ և կախված կլինի ծրագրի բովանդակությունից, կազմակերպության հիմնադիրը՝ «Նախագահական դրամաշնորհների հիմնադրամը», տարեկան տնօրինում է շուրջ 13 մլրդ ռուբլի։

Ֆինանսական մոդելի փոփոխությունն ուղեկցվում է բուն ռուսական ազդեցության ռազմավարության վերանայմամբ։ Կրեմլում ընդունել են, որ նախկին մոտեցումները, որոնք սահմանափակվում էին ձևական մշակութային միջոցառումներով, հաճախ արդյունավետ չէին։ 

Նոր հայեցակարգը, որի մշակմամբ զբաղվում է «Ռոսատոմից» եկած Վադիմ Տիտովը, շեշտը դնում է կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում պրագմատիկ նախագծերի վրա։ 

Նման ներդրումների նպատակը գործընկեր երկրների բնակչության համար հստակ խթանների ստեղծումն է և Ռուսաստանի նկատմամբ երկարաժամկետ լոյալության ձևավորումը՝ առանց ուղղակի քաղաքական ճնշման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում