Գլխավոր Լրահոս

Թրամփի ուղին զարկ կտա անվտանգությանը ողջ տարածաշրջանում․ Ռուբիո

Թրամփի ուղին զարկ կտա անվտանգությանը ողջ տարածաշրջանում․ Ռուբիո

Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժն առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի ասպարեզում՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում: Այս մասին Truth-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին հայտարարությամբ։ Փաստաթղթի հիմքում 5 ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահի հովանու ներքո տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովում ստանձնած հանձնառություններ են։ Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժն առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի ասպարեզում՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում»,- գրել է պետքարտուղարը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Ինչպես նշում է ԱԳՆ-ն, այս փաստաթուղթը «նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում