Գլխավոր Լրահոս

«Իմ փետրավոր ընկերը»՝ 2000-ից ավելի երեխաների և մեծահասակների համար

«Իմ փետրավոր ընկերը»՝ 2000-ից ավելի երեխաների և մեծահասակների համար

Գործընկերային բովանդակություն

Հունվարի 9-ին և 10-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում ավելի քան 2000 երեխա և գրեթե նույնքան մեծահասակ հետևեցին «Հայասա» թատերախմբի «Իմ փետրավոր ընկերը» Սուրբ Ծննդյան ներկայացմանը:

Բեմադրիչ ռեժիսոր Նունե Աբրահամյանի ներկայացման ոճը հետաքրքիր էր և տեսողականապես հագեցած: Պատմության կենտրոնում մի փոքրիկ տղա է, ով ընտանիքում ամենափոքրն է և հաճախ զգում է անհավասար վերաբերմունք եղբայրների ու քույրերի կողմից: Նա որոշում է փչացնել Սուրբ Ծննդյան տոնը, սակայն այդ գիշեր հանդիպում է իր փետրավոր ընկերը՝ փոքրիկ մի հրեշտակ, ով օգնում է տղային բացահայտել իրական բարության և ընկերության արժեքը:
Նրանք միասին անցնում են հետաքրքիր արկածներով լի ճանապարհ, հաղթահարում խոչընդոտները և սովորում գնահատել ընկերությունը և վերափոխվել: Պատմության ավարտին տղան հասկանում է, որ ուրիշների ուրախությունը նրա համար նույնչափ կարևոր է, որքան սեփականը:

Ներկայացման մասսայական տեսարանները հարստացրին «Էլենը և երեխաները» պարային թատրոն ստուդիայի սաները՝ գեղարվեստական ղեկավար Էլեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Միջոցառման ավարտին երեխաներին սպասում էին նախապես պատրաստված նվերներ, որոնք ամեն տարի հասնում են Հայաստան AMAA-ի ջանքերով և տասնյակ կամավորների աջակցությամբ փաթեթավորվում ՀԱԵ-ի նախաձեռնությամբ:

AMAA-ն Հայաստանում 1991թ.-ից հայ երեխաների համար կազմակերպում է Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումներ:

Վերջին տարիներին Հայաստանի մի քանի տասնյակ բնակավայրերում կազմակերպվում են նմանատիպ միջոցառումներ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում են 10.000-ից ավելի մանուկներ:

Լուսանկարները՝ ՍիվիլՆեթի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում