Գլխավոր Լրահոս

Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա․ Ռուբիոն՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա․ Ռուբիոն՝ ԹՐԻՓՓ-ի մասին

«Թրամփի ուղի» նախագիծը ոչ մի կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը։ Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար և թույլ է տալիս երկրին տնտեսապես բարգավաճել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

«Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա. դա հարգանք է նրանց ինքնիշխանության նկատմամբ»,- ասել է պետքարտուղարը։ 

Ռուբիոն նշել է, որ երկկողմ հարաբերությունները շարունակում են ամրապնդվել ինչպես «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության շրջանակում, այնպես էլ  ԹՐԻՓՓ  նախագծից դուրս գտնվող կարգավորումների միջոցով։ 

ԹՐԻՓՓ  նախագիծը Ռուբիոն որակել է որպես պոտենցիալ մոդել համաշխարհային հանրության համար։

«Եվ մենք պարզապես կարծում ենք, որ ԹՐԻՓՓ  (Թրամփի ուղի) պայմանավորվածությունն իսկապես վերածվելու է աշխարհի համար մի մոդելի այն մասին, թե ինչպես կարող եք բացվել տնտեսական գործունեության և բարգավաճման համար՝ առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու կամ խաթարելու ձեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ռուբիոն:

Ըստ պետքարտուղարի՝ ծրագիրը շահավետ կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ բոլոր ներգրավված կողմերի համար։ Նա ընդգծել է, որ կողմերն այսօր ձեռնարկում են կարևոր քայլեր՝ այս ուղղությամբ առաջ շարժվելու հանձնառությունը կատարելու նպատակով։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Ինչպես նշում է ԱԳՆ-ն, այս փաստաթուղթը «նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում