Գլխավոր Լրահոս

Վրացական բեռնափոխադրումների գինը կարող է նվազել․ Մրցակցության հանձնաժողովի նախագահ

Վրացական բեռնափոխադրումների գինը կարող է նվազել․ Մրցակցության հանձնաժողովի նախագահ

Ադրբեջան-Վրաստան-Հայաստան տրանսպորտային հանգույցի աշխատանքը կարող է էական նվազեցնել վրացական բեռնափոխադրումների գինը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, հավելելով, որ այսօր արդեն ազդակներ կան։

2025-ի դեկտեմբերից Հայաստանն Ադրբեջանից վառելիք է ներկրում, նախ պրեմիում տեսակի բենզին, այժմ նաև դիզվառելիք։ Ադրբեջանական վառելիքը վաճառվում է հայաստանյան երկու ընկերությունների բենզալցակայաններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դրբեջանական վառելիքի ներկրման արդյունքում հայաստանյան շուկայում բենզինի գները նվազել են։

Գևորգյանի խոսքով՝ հայաստանյան տնտեսվարողները տեղեկացված են այս հնարավորության մասին և կարող են ինքնուրույն կապ հաստատել ու պայմանագրեր կնքել ոչ միայն վառելիքի, այլև ցանկացած այլ ապրանքի ներմուծման համար։

«Որևէ մեկին որևէ բան չի պարտադրվում, իրենց ցանկությունն է։ Մի ընկերություն ասել էր՝ էժան էր, գնացել են բերել, հիմա կտեսնենք։ Կարծես թե այդ ապրանքներն արագ վաճառվում է»,- ասել է նա՝ հավելելով, որ ներկրում իրականացնելու որոշումը բացառապես բիզնեսի տիրույթում է։

Անդրադառնալով ներկրման գործընթացին՝ Գևորգյանը շեշտել է, որ կառավարությունն ինքը ձեռքբերում չի իրականացրել, այլ երկու մասնավոր ընկերություն սեփական նախաձեռնությամբ են ներկրել ապրանքը։ Նա անհիմն է համարել պնդումները, թե այլ տնտեսվարողների հնարավորություն չի տրվել օգտվել այդ ուղուց։

«Կառավարությունը ձեռք չի բերել, այս երկու ընկերությունն ուղղակի գնացել են, պայմանավորվել են, բերել են ապրանքը։ Հիմա եթե ինչ-որ մեկն ուզում է գնալ բերի, վաղը կարող է գնալ և բերել այդ ապրանքից»,- նշել է հանձնաժողովի նախագահը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում