Գլխավոր Լրահոս

Դիլիջանում կլինեն կոմերցիոն սոցիալական բնակարաններ

Դիլիջանում կլինեն կոմերցիոն սոցիալական բնակարաններ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վաղը` փետրվարի 27-ին, կմեկնարկի սոցիալական բնակարանաշինությանը։ Այս մասին այսօր «Սոցիալական և մատչելի բնակարանները Հայաստանում. Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով կոնֆերանսին հայտարարեց Ազգային սոցիալական բնակարանային հիմնադրամի (ԱՍԲԱ) տնօրեն Արա Նազինյանը:

Ըստ նրա` ի տարբերություն Հայաստանում նախկինում իրականացված սոցիալական բնակարանաշինության ծրագրերի, որոնք ֆինանսավորվում էին դոնորների կամ կառավարության կողմից, ԱՍԲԱ-ի ծրագիրը լինելու է ներդրումային՝ մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ:

Նախատեսվում է մինչև տարեվերջ Դիլիջանում շահագործման հանձնել 20-25 բնակարան, որոնք մատչելի գներով անժամկետ վարձակալության կտրվեն ցածր և միջին եկամուտներ ունեցողներին, քաղաքում ժամանակավորապես բնակվողներին: Շահառուները նաև հնարավորություն կունենան ձեռք բերել այդ բնակարանները: Դիլիջանում, ընդհանուր առմամբ, նախատեսված է կառուցել 50-52 բնակարան և ֆինանսավորման ուղղել €1,3-1,5 մլն։ Միջոցներն ուղղվելու են ոչ միայն բնակարանների կառուցմանը, այլև ընդհանուր ենթակառուցվածքների ստեղծմանը։ Դիլիջանի ծրագիրը ֆինանսավորում է հոլանդական DIGH ընկերությունը, իսկ երաշխիքները տրամադրել է Groen West ընկերությունը:

Սոցիալական բնակարանների ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հրազդանում՝ առաջին փուլով կառուցել 48 բնակարան, Վանաձորում` 80 բնակարան, Աշտարակում՝ 50 բնակարան։

Նազինյանի խոսքով՝ Հայաստանում սոցիալական մատչելի բնակարանների կարիքը հրատապ է, բայց չկա համապատասխան արձագանք շուկայի և պետության կողմից։ Բնակարանային խնդիրների լուծման տարբերակների բացակայությունը խոչընդոտում է համայնքների և մարզերի կայուն զարգացմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում