Գլխավոր Լրահոս

Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի սահմանով

Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի սահմանով

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում լքել Իրանը՝ Հայաստանի կամ Թուրքիայի ցամաքային սահմանով, միաժամանակ նախազգուշացնելով Ադրբեջանի ուղղությամբ հնարավոր սահմանափակումների մասին:

Դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանից Ադրբեջան մուտքը ԱՄՆ քաղաքացիների համար նախկինում սահմանափակվել է լարվածության սրման փուլերում, մասնավորապես՝ 2025-ի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության ժամանակ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ադրբեջանական սահմանը չդիտարկել և Իրանից դուրս գալու այլընտրանքային ուղիներ ընտրել:

Իրանում 2025-ի դեկտեմբերի վերջին բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, որոնց սկզբնական պատճառը եղել են արժույթի փոխարժեքի տատանումներն ու գների կտրուկ բարձրացումը։ Ազգային արժույթի փլուզմամբ պայմանավորված անկարգությունները արագ վերածվել են վարչակարգի դեմ համազգային ցույցերի։ Դրանց հետևանքով, ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, երկրում հազարավոր զոհեր կան։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում