Գլխավոր Լրահոս

Իրանում ՀՀ դեսպանատան հետ կապ չկա․ Սինանյան

Իրանում ՀՀ դեսպանատան հետ կապ չկա․ Սինանյան

Պաշտոնական Երևանն Իրանի հայ համայնքի հետ անմիջական կապ չունի։ Տեղեկություններ են ստացվում միայն Իրանից Հայաստան ժամանողների միջոցով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Ինտերնետ կապն անջատված է, անգամ դեսպանատան հետ կապ չունենք»,- ասաց Սինանյանը։ 

Հանձնակատարը նշեց, որ դեռ Իրանից Հայաստան մեծ հոսք չկա։

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ զոհված հայերի թվին, Սինանյանը նշեց, որ երկու զոհի անուն է պաշտոնապես հաստատվել, չնայած 6-ից 12 զոհի մասին է խոսվում։

Իրանում երկու շաբաթից ավելի է՝ ընթանում են բողոքի ցույցեր, որոնք սկսել էին Թեհրանում և տարածվել երկրով մեկ։ Ցույցերի սկզբնական պատճառը իրանական ազգային արժույթի՝ ռիալի կտրուկ արժեզրկումն էր, սակայն հետագայում ցուցարարների պահանջները քաղաքական բնույթ են ստացել։ Իրանում կապի անջատման հետևանքով երկրում տիրող իրավիճակի իրական պատկերն անհայտ է, սակայն արտերկրում գործող իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են իրավապահ համակարգի կողմից բիրտ ուժի կիրառման մասին։ Ըստ տարբեր տվյալների՝ ցուցարարների շրջանում զոհերի թիվը հատել է երկու հազարը։ Իրանցի պաշտոնյաների իրենց հերթին հայտնում են իրավապահ համակարգում մեծաթիվ կորուստների մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում