Գլխավոր Լրահոս

Հայաստանը ՌԴ-ից հրատապություն է ակնկալում երկաթուղու վերականգնման հարցում

Հայաստանը ՌԴ-ից հրատապություն է ակնկալում երկաթուղու վերականգնման հարցում

Մեր ռուսաստանցի գործընկերներին խնդրում ենք հրատապության կարգով որոշում կայացնեն Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

«Մենք սպասում ենք ՌԴ մեր գործընկերների արձագանքին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս պահին գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին առաջիկայում իշխանությունը կիրազեկի։

Փաշինյանը հայտնեց, որ դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահի հետ Սանկտ Պետերբերգում կայացած հանդիպմանը քննարկվել են ապաշրջափակմանն ուղղված ենթակառուցվածքների վերակառուցման գործնական քայլերը։ 

Հայաստանն ակընկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։

Անդրադառնալով երկաթգծի վերականգնման ակնկալվող ժամկետներին, Փաշինյանը նշեց, որ հունվարի 14-ին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունից հետո պատշաճ ժամկետն այսօր է։ 

«Երեկվա իրադարձություններից հետո պատշաճ ժամկետը հիմա է։ Պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին կիրազեկվեք։ Այդ պրոցեսները ենթադրում են, որ պետք է դա հնարավորինս արագ արվեն»,- ասաց վարչապետը։ 

Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։

2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:

Ռուսական կողմը պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների արդիականացման, շարժակազմի նորացման և անվտանգության բարձրացման համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում