Գլխավոր Լրահոս

Թուրքիան գնահատում է Փաշինյանի «կառուցողական դերը». Ֆիդան

Թուրքիան գնահատում է Փաշինյանի «կառուցողական դերը». Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան գնահատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «կառուցողական դերը». այս մասին նա հայտարարել է հունվարի 15-ին տեղական և միջազգային լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսին:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության միջև եռակողմ քաղաքական կամքի մասին՝ Ֆիդանն առանձնացրել է Հայաստանում սպասվող ընտրությունները։ 

«Հայաստանին սպասում եմ մի շարք իրադարձություններ։ Հունիսի սկզբին Հայաստանում սպասվում են ընտրություններ՝ կարևոր փուլ է լինելու։ Ներկայում տեսնում ենք, որ հարցումներում պարոն Փաշինյանն է առաջատարը, և մենք այս հարցում [տարածաշրջանային գործընթացների] նրա կատարած կառուցողական դերն իսկապես աջակցում ենք։ Անրաժեշտ է, որ այդ [քաղաքական] գիծն ու կամքը շարունակվեն», - ասել է Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով՝ Անկարան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրում, և նա վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները Երևանի հետ՝ պնդելով, որ գործընթացի համար անհրաժեշտ քաղաքական կամքն առկա է բոլոր երեք կողմերի մոտ։

Ֆիդանը խոսել է նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի մասին՝ նշելով, որ  հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո իր գործընկեր՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ երկժամյա քննարկում է ունեցել։ 


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում