Գլխավոր Լրահոս

Ստեփանակերտի քաղաքապետն արդարացվել է․ փաստաբան

Ստեփանակերտի քաղաքապետն արդարացվել է․ փաստաբան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ արդարացման վճիռ է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Դատաքննությունը տևել է շուրջ մեկ տարի։ Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու անդամները մեղադրվում էին խարդախությամբ առանձնապես խոշոր չափով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նրանք  կեղծ փաստաթղթերով օտարել էին Ստեփանակերտ համայնքին պատկանող 19 միլիոն դրամից ավելի արժողությամբ 4 ավտոմեքենա։ 2024-ի մայիսի 27-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 20 օր ժամկետով, որից հետո խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով: Հետագայում վերացվել են նաև վարչական հսկողությունն ու երկրից բացակայելու արգելքը։

2024-ի մայիսին նույն մեղադրանքով ձերբակալվել էին նաև Մարտակերտի ու Ասկերանի քաղաքապետները, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը հետագայում դադարեցվել էր։








Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում