Գլխավոր Լրահոս

Fitch Ratings-ը բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական»

Fitch Ratings-ը բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական»

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Այս մասին հայտնում է ֆինանսների նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի միջազգային պահուստների աճով, հարկաբյուջետային կոնսոլիդացիայով, պարտքի կայունացմամբ և շարունակական կայուն տնտեսական աճով։ Նկատի է առնվել, որ ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը նպաստում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։

«Ակնկալվում է, որ 2025-ին ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5,5%, իսկ 2026-27-ին աճը կպահպանվի 5,0%-ից բարձր մակարդակում։ Միջնաժամկետ հատվածում աճի լրացուցիչ դրական հնարավորություններ կարող են ի հայտ գալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կայուն իրագործման և Թուրքիայի հետ սահմանի բացման պարագայում։

Այն ժամանակաշրջանում, երբ համաշխարհային տնտեսությունը ենթարկվում է հաճախակի տատանումների, Հայաստանը ոչ միայն պահպանում է կայունություն, այլև ցուցադրում է զարգացման այնպիսի դինամիկա, որը թույլ է տալիս խոշորագույն վարկանիշային կառույցներին վերանայել իրենց սպասումները դեպի առավել լավատեսական հորիզոն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Fitch-ն ամփոփում է, որ Հայաստանի «BB-» վարկանիշն արտացոլում է մակրոտնտեսական քաղաքականության կայուն շրջանակը և տնտեսական բարձր աճը, որը նպաստում է մեկ շնչին ընկնող եկամտի ավելացմանը։ Վարկանիշի հեռանկարի փոփոխությունը «դրականի» արտացոլում է հաջորդ վերանայումների վարկանիշի բարձրացման մեծ հավանականությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում