Գլխավոր Լրահոս

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2025-ի նոյեմբերին գերազանցել է 300,000 դրամը

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2025-ի նոյեմբերին գերազանցել է 300,000 դրամը

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը (մինչև հարկերի պահումը) 2025 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ կազմել է 308,835 դրամ, ինչը համարժեք է մոտ 812 դոլարին և 7,5%-ով գերազանցում է 2024-ի նոյեմբերի ցուցանիշը: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Համեմատելով վերջին 6 տարիների տվյալները՝ նկատելի է աշխատավարձերի կայուն աճի միտում: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականի նոյեմբերին միջին աշխատավարձը կազմում էր 182,673 դրամ, իսկ 2024-ին՝ 287,172 դրամ:

Ըստ ոլորտային բաշխվածության՝ ֆինանսական հատվածը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը:

  • Ֆինանսներ և ապահովագրություն՝ 1,341,602 դրամ
  • Տեղեկատվություն և կապ (ՏՏ)՝ 820,781 դրամ
  • Հանքարդյունաբերություն՝ 540,865 դրամ

2024 թվականի նոյեմբերի համեմատությամբ՝ աշխատավարձերի ամենազգալի աճը գրանցվել է տնտեսության իրական հատվածի մի քանի ճյուղերում.

  • Բեռնափոխադրումներ և պահեստային տնտեսություն. աճը կազմել է +16.4%:
  • Գյուղատնտեսություն. արձանագրվել է +12.8% աճ:
  • Հանքարդյունաբերություն. աշխատավարձերն աճել են +10.8%-ով:

Հատկանշական է, որ չնայած բարձր վարձատրությանը՝ «Տեղեկատվություն և կապ» ոլորտում, նախորդ տարվա համեմատ, նկատվել է միջին աշխատավարձի նվազում 3.8%-ով: Նվազում է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտում՝ 5.9%-ով:

Մյուս ոլորտներում (շինարարություն, առողջապահություն, առևտուր) պահպանվել է 5-8% աճի տեմպը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում