Վարչապետի որոշումներով ՆԳ նախարարության համակարգում նշանակումներ են կատարվել։
ՆԳ նախարարի առաջարկությամբ և վարչապետի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։
Ցուցուլյանը մինչ այս ՆԳՆ փրկարար ծառայության պետն էր։
ՆԳ նախարարի առաջարկությամբ և վարչապետի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։
Արամ Ղազարյանը մինչ այս ՆԳՆ ոստիկանության պետն էր։
Civilnet











