Գլխավոր Լրահոս

Խաչատուրյանն ու Ալիևը Դավոսում համատեղ պանելային քննարկման կմասնակցեն

Խաչատուրյանն ու Ալիևը Դավոսում համատեղ պանելային քննարկման կմասնակցեն

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հունվարի 20-ին տեղի կունենա «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» խորագրով պանելային քննարկումը, որի բանախոսները կլինեն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և «Limak Holding»-ի տնօրենների խորհրդի նախագահ Էբրու Օզդեմիրը։ Այս մասին տեղեկանում ենք համաժողովի պաշտոնական կայքից։

Հանդիպման առանցքում Կովկասում և Կենտրոնական Ասիայում ազդեցության և հզորության հավասարակշռության վերափոխումն է՝ Արևելքից և Արևմուտքից բխող մրցակցային շահերի համատեքստում։ Ըստ միջոցառման նկարագրության՝ տարածաշրջանում նկատվում է հավակնոտ ենթակառուցվածքային ծրագրերի և առևտրային միջանցքների հատում, ինչպես նաև սրված մրցակցություն ռեսուրսների համար։

Բանախոսները կքննարկեն, թե ինչպես տարածաշրջանը կարող է առավելագույնս օգտվել ընդլայնվող երթուղիներից և ամրապնդել իր դերը դրանցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում