Գլխավոր Լրահոս

Հունվարի 27-ը սահմանվեց հիշատակի և ոչ աշխատանքային օր

Հունվարի 27-ը սահմանվեց հիշատակի և ոչ աշխատանքային օր

Հունվարի 27-ը սահմանվեց որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և ոչ աշխատանքային օր։ Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստին ձայների մեծամասնությամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պատգամավոր Գեղամ Նազարյանի ներկայացրած ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին։

Նախագծի համահեղինակ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ նպատակը որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ կապ չունեցող, բայց խորհրդանշական ամսաթիվ գտնելն էր։

«Մենք ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետև այն իր մեջ խորհուրդ ունի. հունվարի 28-ը Բանակի օրն է, իսկ հունվարի 27-ը դրան նախորդող օրն է»,- ասել է Ռուբինյանը։

Ըստ նրա՝ այս հաջորդականությունը թույլ կտա նախ հարգանքի տուրք մատուցել զոհվածներին, ապա տոնել բանակի գոյությունը։

Չնայած նախնական քննարկումների ժամանակ ընդդիմության կողմից հնչած վերապահումներին, Ռուբինյանը հայտնել է, որ փորձել են քննարկել այլ տարբերակներ, այդ թվում՝ օգոստոսյան ամսաթվեր կամ եկեղեցական տոներին հաջորդող «Մեռելոցը», սակայն ընդհանուր հայտարարի չգալով՝ վերադարձել են հունվարի 27-ի տարբերակին։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ իրենց համար անընդունելի է հունվարի 27-ը սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, համարելով, որ այդպիսով Հայոց բանակը թիրախավորվում է։ Նրա դիտարկմամբ՝ փորձ է արվում զոհ բառը զուգակցել բանակի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում