Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի ռազմական հատկացումների աճը վեց անգամ գերազանցում է մյուս ոլորտներին

Ադրբեջանի ռազմական հատկացումների աճը վեց անգամ գերազանցում է մյուս ոլորտներին

Ադրբեջանի ռազմական ծախսերը յուրաքանչյուր տարի նախորդ տարվա համեմատ աճում են։ Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը զեկույց է հրապարակել, որում Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների 2024-2026-ի հատկացումները համեմատվել են 2023-ի նույն հատկացումների հետ։ 

Արդյունքում 2026-ի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7,4%-ով։ 

2026-ի դեպքում անգամ ոչ ռազմական ոլորտների հատկացումների որոշակի նվազում կա՝ 2025-ի հետ համեմատ, մինչդեռ ռազմական ոլորտի հատկացումները 2026-ի համար շարունակել են աճել։ 

2026-ին Ադրբեջանի ռազմական ծախսերի համար հատկացվել է 5 մլրդ 126 մլն 350 հազար դոլար, 2025-ին՝ 4 մլրդ 939 մլն դոլար, 2024-ին՝ 4 մլրդ 191 մլն 970 հազար դոլար, 2023-ին՝ 3 մլրդ 561 մլն 670 հազար դոլար։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում