Գլխավոր Լրահոս

Իրանում անկայունությունների աճը կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը․ Արտաքին հետախուզություն

Իրանում անկայունությունների աճը կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը․ Արտաքին հետախուզություն

Իրանում անկայունությունների աճն է՛լ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ Իրանում ընթացիկ ներքին գործընթացների կառավարման հարցում իսլամական համակարգի հաջողությունը, ամենայն հավանականությամբ, էական նշանակություն կունենա Մերձավոր Արևելքի և արտատարածաշրջանային դերակատարների կողմից առաջ մղվող օրակարգերի նյութականացման հարցում։  

Հայաստանի Արտաքին հետախուզության տվյալներով, 2026-ին, մեծ հավանականությամբ, կպահպանվի Իրան-Իսրայել պատերազմի կամ այլ ինտենսիվության փոխադարձ հարվածների կրկնվելու հավանականությունը։ Սա իր հերթին կընդլայնի Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրների շրջանակը՝ միգրացիոն ու այլ տեսակի վտանգի աղբյուր հանդիսացող խմբերի շարժերի կառավարման, տնտեսական, լոգիստիկ խնդիրների առաջացման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացը վտանգող ռիսկերի բազմազանեցման առումով։ 

«‎Իսրայել-Իրան պատերազմը նշանակալի ազդեցություն է ունեցել Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանի դերակատարների քաղաքականության վրա՝ տարածաշրջանում ձևավորելով ուժային նոր հարաբերակցություն։ Մերձավոր Արևելքում առկա ոչ պետական ռազմականացված խմբավորումների կարգավիճակի որոշումը, դրանց հետագա գործունեության հետ կապված անորոշություններն ու այդ հարցում տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների հակասական դիրքորոշումներն է՛լ ավելի են բարդացնում իրադրությունը։

Իսրայել-Իրան պատերազմի հետևանքով Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը հետ մղվեցին, սակայն չչեզոքացվեցին։ Հետպատերազմական շրջափուլում գործնականում փոխվել են նաև Իրանի հետ բանակցային օրակարգի հարցերը, որոնք, բացի միջուկային ծրագրից, վերաբերում են Իրանի հրթիռային կարողություններին, ինչպես նաև Իրանի մերձավորարևելյան քաղաքականությանը։ Հետպատերազմյան փուլում երկու երկրները զբաղված են պատերազմի ընթացքում ի հայտ եկած խոցելիությունները վերացնելով և ռազմական կարողությունները զարգացնելով։ 

Մյուս կողմից, 12-օրյա պատերազմից հետո էլ ԱՄՆ-Իրան միջուկային հարցով բանակցությունների թեման կշարունակի մնալ ավելի լայն համատեքստում տեղի ունեցող գործընթացների վրա ազդող գործոն»,- ասված է զեկույցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում