Գլխավոր Լրահոս

Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրոյի վարկեր և դրամաշնորհներ. դեսպան

Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրոյի վարկեր և դրամաշնորհներ. դեսպան

Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրոյի վարկեր և դրամաշնորհներ՝ հայ ժողովրդի բարեկեցությանը նպաստելու նպատակով. այս մասին Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը։ Ըստ դեսպանի՝ այդ նպատակին հասնելու համար համագործակցություն է լինելու կանաչ տնտեսության զարգացման, տեխնիկական և միջին-մասնագիտական կրթության, վերականգնվող էներգետիկայի և էներգետիկ արդյունավետության, համայնքային զարգացման և հանրային կառավարման, բնապահպանական և սոցիալական կարիքների ոլորտներում։

«Գերմանիան և Հայաստանը համաձայնություն են ձեռք բերել ևս 120 մլն եվրոյի վարկի շուրջ, որը հնարավորություն կտա լիովին ֆինանսավորել Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը (Caucasian Transmission Network), որը վճռական նշանակություն ունի Հայաստանի տարածաշրջանային էներգետիկ ներգրավվածության համար», - ասել է դեսպանը։

«Մենք համարում ենք, որ Հայաստանի մասնավոր հատվածը Հայաստանի տնտեսության ողնաշարն է։ Այդ պատճառով մենք պայմանավորվել ենք Կենտրոնական բանկի հետ «Գերմանահայկական հիմնադրամ» (German Armenian Fund) վարկային ծրագրի միջոցով ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկեր տրամադրել փոքր, միջին և միկրո ձեռնարկություններին՝ հատկապես գյուղական համայնքներումղ», - նշել է դեսպանը։

2025թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր էր ստորագրվել՝ Եվրոպական միության հետ նմանատիպ փաստաթուղթ ստորագրելուց ընդամենը մեկ շաբաթ անց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հռչակագիրը ստորագրել են դեկտեմբերի 9-ին Բեռլինում՝ պարտավորվելով համագործակցել քաղաքականության, տնտեսության և առևտրի, կարողությունների զարգացման, մշակութային փոխանակումների, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության հարցերով երկխոսության ոլորտներում։

Գերմանական միջազգային հարաբերությունների խորհրդի ծրագրի ղեկավար Շտեֆան Մայստերի կարծիքով՝ Եվրամիությունը գնալով ավելի է կենտրոնանում իր հարևանությամբ Ռուսաստանի ազդեցության նվազեցման վրա։ Ըստ Մայստերի՝ Հայաստանի կարևորության աճը պայմանավորված է նրանով, որ Վրաստանում ժողովրդավարական նահանջ է արձանագրվում Ռուսաստանի աջակցությամբ, ինչի պատճառով տարածաշրջանում միայն Հայաստանն է մնացել հարաբերականորեն պլյուրալիստական և բաց երկիր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում