Գլխավոր Լրահոս

«Մոլդովական սցենարը» կարող է կրկնվել նաև Հայաստանում․ Լավրով

«Մոլդովական սցենարը» կարող է կրկնվել նաև Հայաստանում․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կասկածի տակ է դրել Հայաստանում հունիսին կայանալիք ընտրությունների թափանցիկությունը՝ ասելով, թե «մոլդովական սցենարը» կարող է կրկնվել նաև Հայաստանում։ 2025-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախարարը պնդել է, որ Արևմուտքը փորձում է Երևանին դրդել «ապակառուցողական քայլերի»։

Լավրովի խոսքով՝ Եվրոպական միությունը կստիպի Հայաստանի իշխանություններին Ռուսաստանի դեմ ուղղված քայլերով «փոխհատուցել» Բրյուսելից ստացված 15 մլն եվրոյի տրանշը։ 

«Չեմ կասկածում, որ բրյուսելյան բյուրոկրատիան ստիպելու է մեր հայ ընկերներին վերադարձնել այդ տրանշի յուրաքանչյուր ցենտը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասի ջանքերն ուղղված են Հայաստանում հակառուսական կուրսի ամրապնդմանը։

Անդրադառնալով ներքաղաքական լարվածությանը և Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ Լավրովը նշել է, որ Մոսկվան «ցավով է հետևում» իրադարձությունների զարգացմանը։ Նա միաժամանակ «տարակուսելի» է որակել պաշտոնական Երևանի հայտարարությունները, թե Ռուսաստանը եկեղեցու հետ կապված գործընթացներում հիբրիդային սպառնալիքներ է կիրառում։

«Մեզ մոտ դա բացի տարակուսանքից, որևէ այլ բան առաջացնել չի կարող»,- ասել է Լավրովը։

Լավրովը նաև հայտարարել է, որ տեխնիկապես անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։  

«ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժումը, իհարկե, չի կարող համատեղելի լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության պահպանման հետ։ Եթե Հայաստանը կայացնի համապատասխան որոշումներ, ինչպես ասաց պարոն Փաշինյանը, ապա դա կանի հայ ժողովրդի կամքին համապատասխան՝ դա Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքն է։ Ընտրությունը, իհարկե, պետք է կատարեն հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը։ Սակայն երկուսին էլ համատեղ մասնակցությունը բացարձակապես բացառված է», - ասել է Լավրովը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում