Գլխավոր Լրահոս

Հեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն Ադրբեջանի տարածքով․ Ալիև

Հեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն Ադրբեջանի տարածքով․ Ալիև

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մերձեցման գործընթացներն ընթանում են զուգահեռ: Այս մասին այսօր Դավոսում կայացած «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» խորագրով պանելային քննարկմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Անկասկած, այդ գործընթացները կեզրափակվեն միաժամանակ՝ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,- ասել է Ալիևը։

Անդրադառնալով բեռների տարանցմանը՝ Ալիևը ասաց, որ Հայաստանը Ադրբեջանին հարցում է ուղարկել՝ ՀՀ-ից Ռուսաստան բեռների տարանցում տրամադրելու վերաբերյալ։

«Այսպիսով մենք դե ֆակտո, միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ճիշտ է՝ բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն կգա մի օր, որ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ»,- ասաց Ալիևը:

Խաղաղությն համաձայնագրին անդրադառնալով՝ Ալիևը ասաց, որ Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքական կամք դրսևորելու դեպքում՝ մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել 

«Այն, ինչ երկու-երեք տարի առաջ անհնարին էր թվում, այսօր իրականություն է դարձել: Ես լավատես եմ: Ձեռք բերված հաջողություններն իսկապես նշանակալի ներդրում են»,- ասել է Ալիևը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում