Գլխավոր Լրահոս

Բաքուն ընդունել է Թրամփի հրավերը՝ դառնալու Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ

Բաքուն ընդունել է Թրամփի հրավերը՝ դառնալու Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ

Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու հրավերը, ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ամերիկյան կողմին կուղարկվի պաշտոնական նամակ, որը հաստատում է մեր երկրի անդամակցությունը Խաղաղության խորհրդին, և համապատասխան քայլերը կիրականացվեն սահմանված ընթացակարգերի շրջանակներում։

Ադրբեջանը, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվորեն նպաստել միջազգային համագործակցությանը, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդմանը», - ասված է հայտարարության մեջ։

Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց իր ղեկավարությամբ նոր միջազգային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին։ Այս կառույցին միանալու պաշտոնական հրավերներ, ըստ տեղեկությունների, ուղարկվել են գրեթե 60 երկրների։ Դրանց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսը։  

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։

Խաղաղության խորհուրդը միջազգային նոր հարթակ է: Կառույցի հիմնական առաքելությունը Գազայի հատվածի հետպատերազմյան վերակառուցման, ապառազմականացման և տարածաշրջանային կայունության ապահովման կառավարումն է:

Թրամփն այս նախաձեռնությունը ներկայացրել է որպես Միավորված ազգերի կազմակերպությանն այլընտրանքային, առավել գործնական և արդյունավետ ձևաչափ, որը պետք է գործի անմիջականորեն իր վարչակազմի հովանու ներքո:

Սպիտակ տունը հայտարարել է, որ երկրները կարող են 1 մլրդ դոլար նվիրաբերել մշտական ​​անդամ դառնալու համար, այլ ոչ թե ունենալ սովորական երեք տարվա անդամակցություն։

Ըստ Թրամփի հայտարարությունների՝ խորհուրդը լինելու է «երբևէ ստեղծված ամենահզոր մարմինը», որի կանոնադրությունը նախատեսված է ստորագրել հունվարի 22-ին Դավոսում:

Խորհրդի նախագահը՝ ԱՄՆ նախագահը, կունենա բացառիկ լիազորություններ կառավարման նկատմամբ, կկարողանա վետո դնել ցանկացած որոշման վրա և որոշել, թե ով կդառնա անդամ, և ով՝ կհեռացվի: 

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում