Գլխավոր Լրահոս

Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացնում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Բացի այդ նաև ինքնաբացարկ է հայտնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ 

Որոշման հիմքում վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած Հունանյանի մտքերն են, որոնք քաղաքացիների կողմից քննադատության են արժանացել։

«Նախևառաջ ցանկանում եմ ներողություն խնդրել այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը։ Հանրային խոսքը քաղաքական գործունեության անբաժանելի մասն է, և երբեմն բանավոր ելույթների ընթացքում հնարավոր չէ խուսափել վրիպումներից։

Սխալվել կարող են բոլորը, սակայն սխալների հետ առերեսվելն ու դրանք ուղղելը պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ՝ օրինակ ծառայելով հասարակությանը։ Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է։ Կարծում եմ՝ սա պետք է դառնա մեր քաղաքական դաշտի կարևորագույն արժեքային ուղենիշներից մեկը։

Առաջնորդվելով հենց այս սկզբունքով՝ որոշում եմ կայացրել հրաժարականի դիմում ներկայացնել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Միաժամանակ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։

Շարունակելու եմ ծառայել մեր պետությանը և ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»։

Հռիփսիմե Հունանյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել 2025-ի հոկտեմբերին:Այս ընտրությունը սոցիալական մեդիայում և քաղաքական դաշտում դարձել էր բուռն քննարկումների թեմա։ Հիմնական քննադատությունն այն է, որ առողջապահական ոլորտը համակարգող հանձնաժողովի ղեկավարն ունի միայն միջին մասնագիտական կրթություն և մասնագիտությամբ բուժքույր է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում