Գլխավոր Լրահոս

Անկանխիկ տնտեսությունից մինչև ԱԲ, Visa-ի առաջնահերթությունները 2026-ին. հարցազրույց Visa-ի տարածաշրջանային մենեջերի հետ

Անկանխիկ տնտեսությունից մինչև ԱԲ, Visa-ի առաջնահերթությունները 2026-ին. հարցազրույց Visa-ի տարածաշրջանային մենեջերի հետ

Հրապարակվում է որպես գովազդ

Կովկասում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն հարցազրույցում խոսում է Հայաստանում Visa-ի ներգրավվածության խորացման, She’s Next, Empowered by Visa նախաձեռնության ազդեցության, ֆինանսական գրագիտության դերի, արհեստական բանականության վրա հիմնված նորարարությունների, ինչպես նաև 2026-ին Կովկասում Visa-ի ռազմավարությունը ձևավորող առաջնահերթությունների մասին։

- 2025 թվականը նշանավորվեց կարևոր իրադարձությամբ. Visa-ն ավելի քան երկու տասնամյակ ներկայությունից հետո Հայաստանում ստեղծեց իրավաբանական անձ:  Ի՞նչ է նշանակում այս քայլը Visa-ի երկարաժամկետ պարտավորությունների և երկրում ռազմավարական տեսլականի համար:

- Ավելի քան երկու տասնամյակ շուկայում ներկայությունից հետո Հայաստանում իրավաբանական անձի հիմնադրումը հստակ ազդակ է Visa-ի երկարաժամկետ վստահության՝ երկրի թվային ներուժի նկատմամբ։ Սա մեզ ավելի է մոտեցնում մեր գործընկերներին, հնարավորություն է տալիս արագացնել տեղական որոշումների ընդունումն ու տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև ամրապնդում է Հայաստանի՝ անկանխիկ տնտեսության անցմանն աջակցելու մեր կարողությունները։ Այս կարևոր փուլը նաև վերահաստատում է մեր դերը՝ որպես վճարային էկոհամակարգի առաջատար և ստեղծում է ավելի ամուր հիմք ապագա նորարարությունների, ներդրումների և մարդկային կապիտալի զարգացման համար։

Բացի ենթակառուցվածքներից և նորարարություններից, այն նաև թույլ է տալիս մեզ ավելի լավ ծառայել մեր քարտապաններին: 2025-ի ընթացքում մենք սերտ համագործակցել ենք մեր գործընկերների հետ, որպեսզի ապահովենք անվիճելի առավելություններ քարտերի հատուկ առաջարկների, հետվճարի ծրագրերի և հայ սպառողների համար հարմարեցված պարգևների միջոցով: Այս նախաձեռնությունների միջոցով քարտապանները իրենց գնահատված են զգում ՝ ամենօրյա գնումները վերածելով հատուցող փորձի:

Հայաստանը դինամիկ և արագ զարգացող շուկա է, որտեղ սպառողները և բիզնեսները պատրաստակամ են ընդունել նոր տեխնոլոգիաները։ Տեղում ավելի մեծ մասնագիտական թիմ ունենալով՝ մենք կկարողանանք ներդնել դրամական փոխանցումների ավելի անվտանգ և պաշտպանված լուծումներ, զարգացնել վճարային ենթակառուցվածքը և ավելի մեծ արժեք ստեղծել մեր գործընկերների և հաճախորդների համար։

- Անցյալ տարի Ձեր պատասխանատվության շրջանակն ընդլայնվեց՝ ներառելով նաև Մոլդովան՝ Կովկասի տարածաշրջանի հետ միասին։ Ինչպե՞ս է այս ավելի լայն տարածաշրջանային պատասխանատվությունը ձևավորում ձեր ռազմավարական մոտեցումը։

- Մոլդովայի ներառումը իմ պատասխանատվության շրջանակում՝ Հայաստանի և Վրաստանի հետ միասին, հնարավորություն է ստեղծում կապել շուկաներ, որոնք ունեն թվային փոխակերպման նմանատիպ ուղիներ։ Այս երկրներում բնակչությունը թվային առումով բավական զարգացած է, և կա նորարարությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն, որտեղ թիրախային աջակցությունը կարող է բացահայտել մեծ ներուժ։

Տարածաշրջանային այս ավելի լայն ընդգրկումը նաև թույլ է տալիս ստեղծել սիներգիաներ՝ փոխանակելով լավագույն փորձն ու պատկերացումները երեք երկրների միջև։ Այն նաև ամրապնդում է Visa-ի ներկայությունը զարգացող շուկաներում ՝ ապահովելով մեր ռազմավարությունների համապատասխանությունը տեղական պահանջներին և միևնույն ժամանակ գլոբալ տեսլականին:

- She’s Next նախաձեռնությունը հաջողությամբ իրականացվել է մի շարք շուկաներում, և Հայաստանը այն երկրների շարքում է, որտեղ այն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Ինչո՞ւ է այս ծրագիրը կարևոր հայկական շուկայի համար։

- Կանանց ձեռներեցությունը Հայաստանի տնտեսական աճի կարևորագույն շարժիչ ուժն է, սակայն կանայք դեռևս զգալիորեն թերներկայացված են բիզնեսի կառավարման ոլորտում: Չնայած նրան, որ կանայք կազմում են բնակչության մեծամասնությունը, տեղական բիզնեսների միայն 28%-ում են կանայք ընդգրկված սեփականատերերի կազմում, իսկ ֆինանսների հասանելիությունը մնում է հիմնական խոչընդոտներից մեկը։ Կանանց ղեկավարած ՓՄՁ-ների ֆինանսավորման բացը երկրում գերազանցում է ՀՆԱ-ի 2%-ը, ինչը տնտեսության համար չիրացված մեծ հնարավորություն է։

Սա հենց այն մարտահրավերն է, որի լուծմանն ուղղված է She’s Next նախաձեռնությունը։ Այն կենտրոնանում է հմտությունների զարգացման, տեսանելիության բարձրացման և կին ձեռներեցներին աճի կառուցվածքային խոչընդոտները հաղթահարելու հարցում աջակցելու վրա, հատկապես ֆինանսավորման և մասնագիտական ցանցերի հասանելիության առումով։ Շեշտը դնելով գործնական, իրական աշխարհում կիրառելի կարողությունների և շուկայի պատրաստվածության վրա՝ She’s Next-ը սերտ համընկնում է Հայաստանում կին ձեռներեցների կարիքների հետ և աջակցում է ավելի ներառական ու մրցունակ բիզնես էկոհամակարգի ձևավորմանը։

- Ինչպե՞ս են ֆինանսական գրագիտությունը, She’s Next-ի նման հզորացման ծրագրերը և Visa-ի ավելի լայն սոցիալական ազդեցության օրակարգը համատեղվում՝ աջակցելով կանանց և փոքր բիզնեսներին։

- Ֆինանսական գրագիտությունը ձեռներեցների ինքնավստահության և դիմակայունության հիմքն է։ Շատ ձեռներեցներ՝ հատկապես նոր, միկրո և կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները, դեռ ունեն սխալ պատկերացումներ թվային վճարումների և դրամական հոսքերի կառավարման վերաբերյալ։ Այս վախերի հաղթահարումը գիտելիքի և իրազեկման միջոցով չափազանց կարևոր է։

Visa-ում մենք տեսնում ենք ամենամեծ ազդեցությունը, երբ կրթությունը, մենթորությունը և գործնական գործիքները համադրվում են։ She’s Next-ի շրջանակում մենք անցնում ենք տեսությունից գործնականի՝ ապահովելով ձեռներեցներին կիրառելի հմտություններով, խորքային ռեսուրսներով և իրական փորձի վրա հիմնված խորհրդատվությամբ։ Այս ինտեգրված մոտեցումը նպաստում է երկարաժամկետ տնտեսական մասնակցությանը և գենդերային հավասարությանը՝ աջակցելով Հայաստանի տնտեսական բարեկեցությանը։ Ըստ գնահատականների՝ կանանց մասնակցության աճը աշխատուժում կարող է երկրի ՀՆԱ-ն ավելացնել 4–6%-ով։

– Անվտանգ թվային վճարումները և խարդախության կանխարգելումը 2025-ին մնացին Visa-ի հիմնական ուղղություններից։ Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում հայկական շուկայում և ինչպե՞ս է Visa-ն արձագանքում դրանց։

- Թվային վճարումների աճին զուգահեռ իրազեկումը դառնում է նույնքան կարևոր, որքան տեխնոլոգիան։ 2025-ին Visa-ն Հայաստանում իրականացրեց SecurePay արշավը՝ ուղղված անվտանգ թվային վճարումների և խարդախության կանխարգելման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, որը ուղեկցվեց համապետական սպառողական հարցմամբ։

Արդյունքները հուսադրող էին։ Հայ սպառողները համեմատաբար զգուշավոր են առցանց միջավայրում. մեծամասնությունը անտեսում էանցանկալիհաղորդագրությունները, և շատերը երբեք չեն դարձել խարդախության զոհ։ Սակայն դեռևս կա բարելավման տեղ, քանի որ կեսից պակասն է լիովին վստահ իր կարողությանը՝ ճանաչելու խարդախությունը։ Այս հետազոտության վրա հիմնված մոտեցումը մեզ օգնում է հասկանալ տեղական վճարային սովորույթները և ստեղծել կրթական արշավներ, որոնք համապատասխանում են մարդկանց իրական վարքագծին՝ օգնելով նրանց ավելի վստահորեն ընդունել թվային ֆինանսները։

- Ի՞նչ տեխնոլոգիաներ և ԱԲ-ի վրա հիմնված գործիքներ է Visa-ն կիրառում՝ սպառողների և բիզնեսների անվտանգությունը բարձրացնելու համար։

- Անվտանգությունը մեր գործունեության հիմքում է։ Ամենօրյա վճարումները պաշտպանող հիմնական տեխնոլոգիաներից մեկը Visa Token Service-ն է, որը զգայուն քարտային տվյալները փոխարինում է եզակի թոքեններով՝ զգալիորեն նվազեցնելով խարդախության ռիսկը։ Հայաստանում թոքենիզացիայի ներդրումից ի վեր՝ 2020 թվականից, էլեկտրոնային առևտրի օգտագործումը զգալիորեն աճել է. հայերի 76%-ը առցանց գնումներ է կատարում ամսական մի քանի անգամ, իսկ գրեթե 38%-ը՝ շաբաթական մի քանի անգամ։

Մենք նաև զարգացնում ենք թվային ինքնությունը Visa Payment Passkey-ի միջոցով, որը առաջարկում է միանվագ գաղտնաբառերին ավելի անվտանգ և հարմար այլընտրանք՝ օգտագործելով սարքի բիոմետրիկ տվյալները վճարումների հաստատման համար։ Միևնույն ժամանակ, ԱԲ-ի և մեքենայական ուսուցման համակարգերը իրական ժամանակում վերլուծում են միլիոնավոր գործարքներ՝ խարդախությունը հայտնաբերելու և կանխելու համար։ Վերջին հինգ տարիների ընթացքում տեխնոլոգիաների մեջ ներդրված 13 միլիարդ դոլարի շնորհիվ՝ այս հնարավորությունները 2025 թվականին մեզ օգնեցին արգելափակել գրեթե կրկնակի ավելի շատ խարդախ էլեկտրոնային առևտրի գործարքներ՝ նախորդ տարվա համեմատ և նվազեցնել էլեկտրոնային առևտրի խարդախության մակարդակը 8%-ով։

- 2025-ին ցուցադրվել են մի շարք նորամուծություններ, այդ թվում ՝ Visa Intelligent Commerce-ը ՝ արհեստական բանականության հավելվածներից մինչև կորպորատիվ վճարային լուծումներ ։  Ինչ հնարավորություններ են բացում այս գլոբալ տեխնոլոգիական առաջընթացը տեղական շուկայի համար:

- Visa Intelligent Commerce նախաձեռնությունը նշանակալի շրջադարձ է սպառողների և բիզնեսների փոխազդեցության մեջ։ Ագենտային առևտրի դարաշրջանը կփոխի մարդկանց գնումների և ֆինանսների կառավարման ձևը՝ ներկայացնելով ԱԲ օգնականներ, որոնք կարող են ինքնուրույն որոնել ապրանքներ և կատարել գնումներ՝ պահպանելով թափանցիկությունն ու օգտագործողի վերահսկողությունը։ Հոկտեմբերին Trusted Agent Protocol-ի ներդրումը ևս մեկ քայլ առաջ է այս տեսլականի իրականացման ճանապարհին՝ ապահովելով անվտանգ հաղորդակցության շրջանակ ԱԲ գործակալների և վաճառողների միջև։

Հայաստանի համար առևտրի այս նոր փուլը կբերի անհատականացման նոր մակարդակ և լուծումներ՝ ստեղծված իրական սպառողական և բիզնես կարիքների շուրջ։ Սպառողները կօգտվեն ավելի խելացի և ինտուիտիվ թվային փորձառություններից։ Բանկերը կստանան ավելի հզոր գործիքներ՝ անհատականացված արտադրանքներ և ծառայություններ առաջարկելու համար, իսկ ՓՄՁ-ները՝ առաջադեմ բիզնես գործիքների հասանելիություն, որոնք նախկինում հասանելի էին միայն խոշոր կորպորացիաներին։ Ընդհանուր առմամբ, վճարումները կդառնան ավելի անխափան, քան երբևէ՝ բացելով լայն հնարավորություններ երկրի թվային տնտեսության համար։

- Թվային վճարումների և ֆինանսների ո՞ր միտումներն եք համարում առավել արդիական Հայաստանի և Կովկասի ավելի լայն տարածաշրջանի համար։

- Քանի որ Կովկասը համաշխարհային տնտեսության մի մասն է, գլոբալ միտումները գնալով ավելի հաճախ են արտացոլվում տեղական մակարդակում։ Կարևոր ուղղություններից մեկն է բիզնեսների գլոբալացումը, որը պահանջում է պարզ, արագ և արդյունավետ անդրսահմանային վճարումներ։ Այս համատեքստում Հայաստանում Visa B2B Connect-ի գործարկումը առանձնահատուկ կարևորություն ունի՝ կապելով տեղական բիզնեսներին գործընկերների հետ 118 երկրներում՝ արագ հաշվարկներով, հստակ վճարներով և բարձրացված անվտանգությամբ։

Ինչպես արդեն նշել ենք, ԱԲ-ի կիրառումը նույնպես արագանում է։ Ապագայում կանխատեսվում է, որ ավելի քան 1 տրիլիոն դոլարի ծախս կկատարվի ԱԲ-ի աջակցությամբ, ինչը կկազմի ներկայիս էլեկտրոնային առևտրի ընդհանուր ծախսերի շուրջ 50%-ը։

Միևնույն ժամանակ, ստեյբլքոյնները և բլոկչեյնի վրա հիմնված լուծումները մեծ ներուժ ունեն անդրսահմանային դրամական փոխանցումների և արժեքի պահպանման համար, հատկապես զարգացող շուկաներում։ 2024 թվականին Visa-ն գլոբալ մակարդակում մշակել է 3.7 միլիարդ դոլարի վճարումներ՝ 1.9 միլիոն ստեյբլքոյնով անվանված քարտերի միջոցով։ 2025 թվականին մենք այս ուղղությամբ առաջընթաց ապահովեցինք ևս երկու նորարար գործարկումներով՝ Visa Direct-ի համար ստեյբլքոյնով նախաֆինանսավորման միջոցով անդրսահմանային վճարումների իրականացմամբ և պիլոտային ծրագրով, որը հնարավորություն է տալիս վճարումներ կատարել անմիջապես ստեյբլքոյն դրամապանակներին՝ ստեղծագործողներին և գիգ աշխատողներին ապահովելով իրենց եկամուտներին ավելի արագ և ճկուն հասանելիությամբ։

Այս միտումները միասին մատնանշում են տարածաշրջանային ֆինանսական միջավայր, որը դառնում է ավելի գլոբալ, ավելի ավտոմատացված և ավելի բլոկչեյն-կենտրոնացված։ Հայաստանի համար դրանք բացում են հնարավորություններ՝ բարձրացնելու մրցունակությունը, աջակցելու թվային-առաջնահերթ բիզնեսներին և ընդլայնելու ֆինանսական հասանելիությունը սահմաններից դուրս։

- Նայելով առաջ՝ դեպի 2026 թվականը, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանում և տարածաշրջանում Visa-ի ներգրավվածությունը խորացնելու համար։

- Այս տարի մենք կշարունակենք հատուկ ուշադրություն դարձնել ազդեցության մասշտաբավորմանը: Սա ներառում է թվային վճարումների ընդունման ընդլայնում, անվտանգության և ֆինանսական գրագիտության ոլորտում ներդրումների շարունակություն և հզորացման նախաձեռնությունների ամրապնդում, ինչպիսին է She’s Next-ը, միաժամանակ խորացնելով համագործակցությունը տեղական շահագրգիռ կողմերի հետ:

Մենք նաև կշարունակենք առաջնահերթություն տալ քարտապանների բավարարվածությանը քարտերի ընդլայնված բոնուսների, հավատարմության ծրագրերի և նպատակային արշավների միջոցով, որոնք ճանաչում և խրախուսում են հաճախորդների ներգրավվածությունը: Մեր նպատակն է այնպես անել, որ Visa - ի օգտին ընտրությունը նշանակի ոչ միայն հարմարավետություն և անվտանգություն, այլև մշտական արժեք, որը յուրաքանչյուր գործարքն ավելի իմաստալից է դարձնում հայ սպառողների համար:

Առաջադեմ տեխնոլոգիաները համադրելով ուժեղ էկոհամակարգերի և գործընկերությունների հետ՝ Visa-ն կշարունակի աջակցել ներառական աճին և ներդրումներ կատարել տարածաշրջանում թվային փոխակերպման արագացման ուղղությամբ։

- Ի՞նչն էր ամենաշատը ոգեշնչում Ձեզ 2025 թվականին Հայաստանում։

- Ինձ ամենից շատ տպավորեց Հայաստանում թվային նորարարությունների ներդրման տեմպերը և կառավարության, ֆինանսական ընկերությունների, բիզնեսի և սպառողների գործողությունների հետևողականությունը անկանխիկ, բարեկեցիկ երկրի ընդհանուր տեսլականի շուրջ: Թվային տեխնոլոգիաների արագ զարգացման, she ' s Next շրջանավարտների ձեռնարկատիրական էներգիայի և Visa B2B Connect-ի նման հարթակների հաջող գործարկման շնորհիվ էկոհամակարգը արագ զարգանում է: Այս առաջընթացն ինձ համոզում է, որ Հայաստանը գտնվում է դեպի թվային ապագա արագ ուղու վրա, և Visa-ն կշարունակի աշխատել երկրում համաշխարհային մակարդակի նորարարությունների ներդրման ուղղությամբ և կօգնի բացել նրա տնտեսական բարեփոխումների հաջորդ գլուխը, որը պայմանավորված է հավակնություններով, կայունությամբ և գլոբալ հնարավորություններով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում