Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը՝ Թրամփի հաղթանակների ցանկում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը՝ Թրամփի հաղթանակների ցանկում

Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի 365 «հաղթանակների» ցանկը նրա պաշտոնավարման 365 օրերի ընթացքում։

Հրապարակված ցանկում նշվում է, որ Թրամփի 143-րդ հաղթանակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումն է։

141-րդ կետում նշվում է, որ Թրամփի ջանքերով դադարեցվել է Իսրայել–Համաս պատերազմը՝ հրադադարի շրջանակային համաձայնագրի պարտադրմամբ, ապահովել պատանդների ազատ արձակումը և գործարկել Գազայի խաղաղության նշանակալի պլանը՝ տարածաշրջանում բոլորի համար լիակատար անվտանգություն և բարգավաճում հաստատելու նպատակով։

149-րդ կետում նշվում է «ԱՄՆ-ի աջակցությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու շրջանակի ստեղծումը, հրադադարի պարտադիր ժամկետների սահմանումը և վերականգնման խթանները»։

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ ընդունվեց հռչակագիր, որով նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում