Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հունվարի 22-ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Նիկոլ Փաշինյանը ստացել էր Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
Օրերս Դավոսում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկմանը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ավելի վաղ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։
Civilnet











