Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Խաղաղության խորհրդի» հիմնադրմանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Խաղաղության խորհրդի» հիմնադրմանը

Դավոսում հունվարի 22-ին ստորագրվեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ երկրների առաջորդների, փաստաթուղթ է ստորագրել, որով Հայաստանը, որպես հիմնադիր անդամ, միանում է Խաղաղության խորհրդին։

Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ է միացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերով։

Իր ելույթում Թրամփը կրկնել է այն պնդումը, թե պաշտոնը ստանձնելուց ի վեր ինքը վերջ է դրել ութ պատերազմի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Նա հավելել է, որ մեկ այլ կարգավորում «սպասվում է շատ շուտով»՝ նկատի ունենալով Ուկրաինան:

Խաղաղության խորհուրդը միջազգային նոր հարթակ է: Կառույցի հիմնական առաքելությունը Գազայի հատվածի հետպատերազմյան վերակառուցման, ապառազմականացման և տարածաշրջանային կայունության ապահովման կառավարումն է:

Թրամփն այս նախաձեռնությունը ներկայացրել է որպես Միավորված ազգերի կազմակերպությանն այլընտրանքային, առավել գործնական և արդյունավետ ձևաչափ, որը պետք է գործի անմիջականորեն իր վարչակազմի հովանու ներքո:

Ըստ Թրամփի հայտարարությունների՝ խորհուրդը լինելու է «երբևէ ստեղծված ամենահզոր մարմինը»:

Խորհրդի գործադիր կազմում ընդգրկվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը և Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում