Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ պետքարտուղարը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ընտրությունների վերաբերյալ ընդհանուր դիտորդական դիտարկումներից անցում կա Ղարաբաղյան հակամարտության խնդրին: «Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար»,– ասված է ուղերձում:

ԱՄՆ-ի պետքարտուղարի ուղերձից երկու հարց է առաջ գալիս:

Նախ՝ ինչո՞ւ է Հայաստանի նախագահին շնորհավորում ԱՄՆ-ի արտգործնախարարը:

Երկրորդ՝ ինչո՞ւ է Քերին իր շնորհավորանքը կապում Ղարաբաղի հարցի հետ: Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը Հայաստանի ժողովրդի ընտրության հետ:

Այս երկու հարցադրումների տողատակում կարծես դրվում է Հայաստանի նախագահի լեգիտիմությունը ճանաչելու խնդիրը, որտեղ ակնարկվում է այն մասին, որ կախված Ղարաբաղի հարցում քո քայլերից՝ մենք այս կամ այն չափով քեզ կլեգիտիմացնենք: Ամերիկացիները քաջ գիտակցում են, որ հայ-թուրքական հարցում որևէ առաջընթաց գրանցելու համար թեկուզ փոքր, բայց ինչ-որ «առաջընթաց» պետք է լինի Ղարաբաղի հարցում, որպեսզի գործընթացը վերակենդանանա: Հատկապես 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ Վաշինգտոնը փորձելու է որևէ ձևով ակտիվացնել հայ-թուրքական գործընթացը՝ իր ներքին և արտաքին շահերից ելնելով:

Այս համատեքստում բավական ուշագրավ էր օրերս թուրքական հեղինակավոր Hurriyet Daily News թերթում տեղ գտած այն հրապարակումը, որտեղ ասվում էր, որ «Թուրքիան առաջարկել է Հայաստանին մասնակցել Եվրոպան Ասիային կապող տարածաշրջանային համալիր տրանսպորտային ծրագրին, եթե կոնկրետ զարգացումներ լինեն Ղարաբաղյան հարցը լուծելու ուղղությամբ, որոնք կբխեն Կովկասի բոլոր երկրների շահերից»:

Իհարկե, ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Թուրքիայի հետ որևէ բանակցություն չի վարվում: Սակայն դա էական չէ: Էականն այն է, որ Անկարան կոնկրետ առաջարկի մասին է ակնարկում և շտապում շնորհավորել Հայաստանի նախագահին այն ժամանակ, երբ դեռ ընտրությունների արդյունքները նոր-նոր են հրապարակվում:

Այս ամենը զարմանալիորեն նմանվում է 2008թ. իրավիճակին: 

Կարեն Հարությունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում