Գլխավոր Լրահոս

ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան. այս մասին Truth Social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցած օգոստոսին մեր ստորագրած խաղաղության համաձայնագրի պահպանումը երաշխավորելու համար։ Սա դաժան պատերազմ էր՝ այն ութից մեկը, որոնց ես վերջ եմ դրել, բայց հիմա մենք ունենք բարեկեցություն և խաղաղություն»,- գրել է Թրամփը։

Նա նշել է, որ փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ «մեր խաղաղության ջանքերը զարգացնելու և Թրամփի միջազգային խաղաղության ու բարեկեցության երթուղին առաջ մղելու համար»։ 

«Մենք կուժեղացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կստորագրենք խաղաղ նպատակներով միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր, կկնքենք գործարքներ մեր հիանալի կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ՝ ներառյալ զրահաբաճկոններ, նավակներ և այլ միջոցներ»,- գրել է Թրամփը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում