Դպրոցների, մանկապարտեզների և ԲԿ-ների կառուցման համար նոր նորմեր են սահմանվել

Հայաստանում այսուհետ թույլատրվում է ավելի բարձր հարկայնությամբ դպրոցներ, մանկապարտեզներ և բժշկական կենտրոններ կառուցել։ Այս մասին հայտնելց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ ամփոփելով 2025-ի գործունեության արդյունքները։
Եթե նախկինում չէր թույլատրվում նախադպրոցոկան հաստատությունները 3 հարկից ավելի կառուցել, ապա նոր նորմերով սահմանվել է, որ կարելի է 4 հարկ կառուցել, դպրոցների դեպքում թույլատրելի է մինչև 5 հարկ կառուցել, բժշկական կենտրոնները կարելի է կառուցել մինչև 9 հարկ։
«Երկրաշարժադիմացկուն շենքերի շինարարական նորմերի շրջանակներում ավելացրել ենք շենք-շինությունների թույլատրելի հարկայնությունը՝ սահմանելով խիստ պահանջներ կոնստրուկցիաների նկատմամբ», - ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ սա նաև կարևոր է հողային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու տեսանկյունից։
«Այժմ դպրոցաշինության մեծ ծրագիր է իրագործվում և շահագործման հանձնելուց հետո անհրաժեշտ է այս դպրոցները պատշաճ կարգով շահագործել։ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է և հիմա ավարտական փուլում է գտնվում դպրոցների շահագործման ձեռնարկի մշակման աշխատանքները, որտեղ մանրամասն նկարագրվելու են դպրոցները պատշաճ շահագործման վիճակի պահելու գործողությունները», - ասաց Վարդանյանը։
Թեմա
Civilnet










