Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքներում նոր մեթոդներ կկիրառի

Քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքներում նոր մեթոդներ կկիրառի

Երևանում ձնամաքրման աշխատանքները, չնայած անոմալ առատ տեղումներին, ընդհանուր առմամբ գնահատվել են բավարար, սակայն արձանագրվել են մի շարք համակարգային խնդիրներ. Երևանի քաղաքապետարանի հունվարի 26-ի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա շեշտել է նոր մեթոդների անհրաժեշտությունը՝ ձնամաքրման գործընթացը ավելի արագ ու արդյունավետ դարձնելու համար։

Ըստ Ավինյանի՝ փորձը ցույց է տվել, որ գիշերային ժամերին տեղացած առաջին ձյան դեպքում քաղաքային ծառայությունները կարողացել են արագ և արդյունավետ արձագանքել․ առավոտյան հիմնական փողոցներն արդեն իսկ անցանելի էին։ Սակայն իրավիճակը զգալիորեն բարդանում է, երբ ձյունը տեղում է ցերեկային ժամերին՝ ինտենսիվ երթևեկության պայմաններում։

Քաղաքապետը նշել է, որ ինտենսիվ տեղումներից հետո միջինում 24–36 ժամվա ընթացքում ճանապարհները լիովին անցանելի են դառնում, և խնդիրները՝ վերացված։ Սակայն սա այն նշաձողը չէ, որով պետք է բավարարվել։ Հաջորդ փուլում անհրաժեշտ է աշխատել այդ ժամանակահատվածը էականորեն կրճատելու ուղղությամբ։ Այդ համատեքստում նա կարևորել է նոր տեխնոլոգիաների փորձարկումն ու ներդրումը, ինչպիսին է փողոցներում աղի և ջրի լուծույթի՝ նախօրոք ցանման մեթոդը։

Ավինյանն առանձին ուշադրություն է դարձրել մայթերն ու բակերը։ Նա նշել է, որ մասնավոր հատվածները պարտավոր են պահպանել իրենց դիմացի տարածքների պատշաճ վիճակը, իսկ վարչական շրջանները վերահսկել և անհրաժեշտության դեպքում կիրառել տուգանքներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում