1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 մլրդ 460 մլն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 173 մլրդ 546 մլն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 772 մլրդ 914 մլն դրամ:
ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ցուցակի առաջատարը հեռախոսների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր» ընկերությունն է։ Երկրորդ ամենախոշար հարկատուն «Գրանդ Տոբակո»-ն է, երրորդը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 580 մլրդ 256 մլն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 141 մլրդ 12 մլն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 մլրդ 244 մլն դրամ։
Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 366 մլրդ 204 մլն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 32 մլրդ 534 մլն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 333 մլրդ 670 մլն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Civilnet











