Գլխավոր Լրահոս

Օմբուդսմեն-ՊԵԿ նախագահ հեռակա բանավեճը շարունակվում է

Օմբուդսմեն-ՊԵԿ նախագահ հեռակա բանավեճը շարունակվում է

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի միջև շարունակվում են փոխադարձ մեղադրանքներն ու պարզաբանումներն էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի խափանման պատասխանատվության վերաբերյալ: Օմբուդսմենը պատասխանել է ՊԵԿ-ի երեկվա հայտարարությանը:

Օմբուդսմենի հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հարկատուներին էլեկտրոնային համակարգի խափանմամբ ծանր վիճակի մեջ դնելուց հետո հանրային պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի անհաջող փորձին կարելի է արձագանքել ՀՀ օրենսդրությունից ընդամենը չորս կարճ մեջբերումներով:

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խմբի ղեկավարն է»: (ՀՀ կառավարության թիվ 25 արձանագության N-3 հավելված)

«… Հարկային մարմինը կշարունակի աշխատանքները էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ»: (ՀՀ կառավարության թիվ 195-Ն որոշում)

«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակմանը մասնակցության, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար»:(ՀՀ կառավարության թիվ 1005-Ն որոշում)

«Հարկային մարմինը պարտավոր է Հաշվետվությունների ընդունման համար ապահովել ավտոմատ համակարգի ֆունկցիոնալությունը, Հաշվետվությունների փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին»: (ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի թիվ 120-Ա համան)

Անկախ առանձին պետական մարմինների դժգոհություններից, շարունակում ենք մեր աշխատանքը` միտված նաև հարկ վճարողներիիրավունքների պաշտպանությանը` հարգալից քննադատելով և հետևողականորեն վերհանելով բոլոր ոլորտներում առկա խախտումներնու թերացումները: Մի´ վրդովվեք, պարոնա՛յք, համբերատար ուղղեք սխալները»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում