ԱՄՆ-ից հարկադիր վերադարձված անձինք են տեղափոխվել Հայաստան

Միացյալ Նահանգներից հարկադիր վերադարձված անձինք են տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա հաղորդմամբ՝ այս պահին իրականացվում են իրավական կարգավիճակի պարզման և փաստաթղթավորման աշխատանքներ։
Թե քանի անձ է վերադարձել Հայաստան, դեռևս չի պարզաբանվում։
ԱՄՆ-ում ակտիվ գործողություններ են ընթանում անօրինական միգրանտների դեմ։ Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը նշել էր, որ Դոնալդ Թրամփի վերադարձից հետո առաջին տարվա ընթացքում գրեթե 3 միլիոն անօրինական միգրանտ լքել է ԱՄՆ-ն։ Այդ անձանցից մոտ 2,2 միլիոնը հեռացել է կամավոր, իսկ ավելի քան 675 000-ն արտաքսվել է։
Թեմա
Civilnet










