Թեհրանը անկեղծորեն ցանկանում է համաձայնության գալ։ Այս մասին հունվարի 27-ին Axios-ին տված մեկնաբանությունում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրավիճակը «փոփոխական փուլում է», քանի որ ԱՄՆ-ը տարածաշրջան է ուղարկել «մեծ ռազմածովային միավորում»։
Հարցազրույցում նա անդրադարձել է «Լինքոլն» ավիակրի ուղարկման որոշմանը։ «Իրանի կողքին ունենք մեծ ռազմածովային միավորում։ Ավելի մեծ, քան Վենեսուելայի դեպքում էր»,- ասել է Թրամփը։
Թրամփը նշել է, որ դիվանագիտությունը մնում է հնարավոր տարբերակ․ «Նրանք ուզում են համաձայնության գալ։ Ես դա գիտեմ։ Նրանք բազմիցս կապ են հաստատել։ Նրանք ուզում են խոսել»։
Հունվարի 26-ին՝ Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ «Ամերիկյան որևէ նավի ժամանումը մեր տարածաշրջան չի կարող ազդել Իրանի՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հաստատակամության վրա»։
Civilnet











