Գլխավոր Լրահոս

Իրանի դեմ պատերազմ սկսելը սխալ կլինի, դիվանագիտական լուծումը հնարավոր է. Ֆիդան

Իրանի դեմ պատերազմ սկսելը սխալ կլինի, դիվանագիտական լուծումը հնարավոր է. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների հարձակումը Իրանի վրա «սխալ» կլինի և կոչ է արել Վաշինգտոնին ու Թեհրանին իրենց խնդիրները լուծել դիվանագիտական և աստիճանական ճանապարհով։

Al-Jazeera-ի հետ զրույցում Ֆիդանը տարածաշրջանային համագործակցության կոչ է արել՝ մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում ռազմական ուժ է կենտրոնացնում։

Օրերս ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, հատելով Հնդկական օվկիանոսը, մոտեցել է Պարսից ծոցի մատույցներին։ Շատերը կանխատեսում են Իրանի դեմ ռազմական նոր էսկալացիա, որին Թեհրանը խոստանում է համարժեք պատասխանել։ Սակայն տարածաշրջանի երկրների դիրքորոշումները միանշանակ չեն։ ԱՄՆ-ի ոչ բոլոր դաշնակիցներն են հետաքրքրված հնարավոր էսկալացիայի հեռանկարով, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահերը։

«Նորից պատերազմ սկսելը սխալ կլինի», - ասել է Ֆիդանը։ Նա նշել է, որ դիվանագիտական լուծումը դեռ հնարավոր է՝ «Իրանը պատրաստ է կրկին բանակցել միջուկային հարցի շուրջ»։

«Իմ խորհուրդն ամերիկացի ընկերներին մշտապես հետևյալն է՝ խնդիրներն Իրանի հետ լուծել մեկ առ մեկ։ Նախ միջուկային հարցը, ապա՝ մյուսները, - ասել է Ֆիդանը։ - Եթե բոլոր հարցերը մեկ փաթեթով դնես, շատ դժվար կլինի մեր իրանցի ընկերների համար այդ ամենը մարսելն ու ընկալելը»։

Ըստ թուրք նախարարի՝ Իրանը կարող է իր «համապատասխան տեղն» ունենալ տարածաշրջանային համակարգում։

«Նրանք պետք է վստահություն ստեղծեն տարածաշրջանում», - ասել է Ֆիդանը և հավելել, որ տարածաշրջանի երկրներից ոչ մեկը ոչ մի տեղ չի հեռանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում