Գլխավոր Լրահոս

Ազատության թշնամիները չեն քնում, ցանկանում են խափանել մեր ինքնիշխան ընտրությունը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

Ազատության թշնամիները չեն քնում, ցանկանում են խափանել մեր ինքնիշխան ընտրությունը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

Ազատության թշնամիները չեն քնում և ցանկանում են խափանել խաղաղության և ժողովրդավարության մեր ինքնիշխան ընտրությունը. հունվարի 28-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում՝ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այդ հայտարարությունը նա արել է հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։

«Այս հունիսին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մեզ համար դա կարևորագույն հանգրվան է՝ մեր ժողովրդավարության անշրջելիությունն ամրապնդելու համար։ Սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը կրկին կցուցադրի, որ իր կամքն է մեր երկրի միակ իշխանության աղբյուրը։

Այնուամենայնիվ, մենք միամիտ չենք ժամանակակից աշխարհի իրողությունների նկատմամբ։ Մենք գիտակցում ենք, որ ազատության թշնամիները չեն քնում։ Մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել, նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ, և իրենց ձեռքում ունեն գրեթե անսահման մեդիա ռեսուրսներ։ Նրանք ցանկանում են խափանել խաղաղության և ժողովրդավարության մեր ինքնիշխան ընտրությունը, վերադարձնել մեզ ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտությունների և թույլ ինքնիշխանության միջավայր։ Նրանք ձգտում են օգտագործել հենց ժողովրդավարության գործիքները և մեխանիզմները՝ ժողովրդավարությունը խաթարելու համար։

Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է ամենօրյա աշխատանք։ Այստեղ, իհարկե, կա երկընտրանք և նուրբ գիծ՝ մի կողմից խոսքի ազատության և լրատվամիջոցների բազմակարծության պաշտպանության, մյուս կողմից՝ ազատությունը չարաշահող և հասարակության, մեր ժողովրդավարության նկատմամբ վստահությունը խաթարող չարամիտ դերակատարներին դիմակայելու վճռականության միջև։ Այս ջանքերն առավել կուժգնանան, քանզի Հայաստանը պատրաստվում է այս տարի խորհրդարանական ընտրությունների:

Բայց ես կանգնած եմ այստեղ, որպեսզի ձեզ ասեմ՝ նրանք չեն հաջողի։

Մեր հասարակությունը ձևավորել է իմունիտետ ստերի նկատմամբ, և մեր վճռականությունը՝ պաշտպանելու դժվարությամբ ձեռք բերված ազատությունները, ավելի ուժեղ է, քան որևէ ստվերային գործողություն։ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք ապավինելու ենք հենց ժողովրդավարությանը և դրա տրամադրած մեխանիզմներին, ինչպես ամիսներ առաջ այս մարմնին ուղղված իր ելույթում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք լինելու ենք և՛ զգուշավոր, և՛ վճռական։ Մեր գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի և իր Խորհրդարանական վեհաժողովի հետ մենք կապահովենք, որ այս ընտրությունները դառնան մեր ժողովրդավարական դիմակայունության վառ օրինակ», - հայտարարել է Միրզոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում