Գլխավոր Լրահոս

2026-ի մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային

2026-ի մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային

2026-ի մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային։ Մայիսի 4-ի (երկուշաբթի) փոխարեն աշխատանքային կլինի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է կառավարության հունվարի 29-ի նիստին:

Որոշումը վերաբերում է միայն 2026-ի մայիսի 3-4-ին:

«Մայիսի 4-ին նախորդող երեք օրերը ևս ոչ աշխատանքային են լինելու՝ մայիսի 1, 2, 3»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Աշխատանքային օրվա տեղափոխումը պայմանավորված է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովով, որի շրջանակում Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել պետությունների և միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակությունների։

Վարչապետի աշխատակազմի կողմից պատրաստված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցառման կարևորությունն ու մասնակցության աննախադեպ մակարդակը պահանջում են մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության առավել արդյունավետ կազմակերպում։ Ոչ աշխատանքային օր հայտարարելը թույլ կտա նվազեցնել ծանրաբեռնվածությունը Երևանի փողոցներում և պատշաճ կերպով ապահովել գագաթնաժողովի անվտանգային ու լոգիստիկ պահանջները։

***

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում մայիսի 4-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում