Գլխավոր Լրահոս

Նորագյուղը կվերածվի «Երևան-Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի

Նորագյուղը կվերածվի «Երևան-Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի

Երևանի հարավ-արևմտյան մուտքի մոտ՝ Նորագյուղ թաղամասի և «Պասկևիչի բլուր» տարածքի շուրջ 81 հեկտարի վրա, նախատեսվում է հիմնել «Երևան-Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնը։  Որոշման նախագիծը հավանության է արժանացել կառավարության հունվարի 29-ի նիստին:

«Կարծում եմ բոլոր առումներով սա դրական, բարդ ծրագիր է լինելու: Մոտավորապես տևողությունը ենթադրվում է, որ 10 տարի կտևի բայց և կենտրոնի բեռնաթափման համար և Նորագյուղ թաղամասի, այդ Հողաշեն տների մարդկանց խնդիրները լուծելու համար կարևորագույն ծրագիր է»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Որոշմամբ կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել է պետության անունից պայմանագիր կնքել ձեռքբերող մասնավոր ընկերությունների՝ «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲԸ-ների հետ։ Սա հիմք կհանդիսանա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու համար, ինչը թույլ կտա սկսել սեփականության օտարման և կառուցապատման գործընթացը։ Ըստ պաշտոնական հիմնավորման՝ նոր կենտրոնը կդառնա միջազգային գործարար հանգույց՝ բանկերով, հյուրանոցներով, դիվանագիտական թաղամասերով և մշակութային օջախներով։ Նախագծով նախատեսվում է 70 հարկանի երկնաքերեր կառուցել:

Ծրագիրը նախատեսում է նաև հիմնարար լուծումներ տրանսպորտային ենթակառուցվածքների համար։ Մասնավորապես, կառուցվելու է Ծովակալ Իսակով-Արշակունյաց պողոտա նոր ճանապարհատվածը, որը կմիանա Մոնթե Մելքոնյան փողոցին։ Բացի երկնաքերերից և բիզնես կենտրոններից, տարածքում կհիմնվեն նոր բնակելի թաղամասեր, դպրոցներ ու մանկապարտեզներ, ինչպես նաև ընդարձակ հանգստի գոտի՝ լրացուցիչ ջրային մակերեսներով և կանաչ տարածքներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում