Ռոբերտ Քոչարյանը դեռևս վերջնական որոշում չունի՝ ինչ ձևաչափով գնալ ընտրություններին, բայց հակված է գնալ նույն ձևաչափով, ինչ 2021-ի ընտրություններին։ Այդ մասին նա հայտարարեց հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը։
Վարչապետի թեկնածուին էլ նախընտրում են ընտրել սոցիոլոգիական հարցման միջոցով․ «Փետրվարի սկզբին մենք սոցոլոգիական հետազոտություն ենք իրականացնելու ու որոշենք, թե ով է լինելու դաշինքի առաջնորդը։ Եթե այդ հարցումը որոշի, որ ես եմ, ուրեմն ես կլինեմ, եթե այլ անձ՝ ուրեմն նա է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ ես չլինեմ․ շատ մեծ բեռից կազատվեի»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ հավելելով, որ ներկակում լրատվամիջոցներում հրապարակված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, թե ինքն է առավել հավանական թեկնածուն, որ կգլխավորի ցուցակը։
2021-ին ձևավորվել էր «Հայաստան» դաշինքը, որը կազմված էր երկու կուսակցություններից՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցություն։
Civilnet











