Գլխավոր Լրահոս

Միջնաժամկետում ՀՀ սահմանները, անցակետերը կլինեն Հայաստանի ինստիտուտների վերահսկողության ներքո. վարչապետ

Միջնաժամկետում ՀՀ սահմանները, անցակետերը կլինեն Հայաստանի ինստիտուտների վերահսկողության ներքո. վարչապետ

Համաձայն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված գործող պայմանագրերի՝ քայլեր ենք անում, և միջնաժամկետում ենթադրվում է, որ Հայաստանի սահմանները, անցակետերը կլինեն Հայաստանի ինստիտուտների վերահսկողության ներքո: Այս մասին կառավարությունում հունվարի 29-ի ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԹՐԻՓՓ-ը տնտեսական ներդրումային ծրագիր է առաջին հերթին, և այդ նախագծով բազմամիլիոն, 100 միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց վարչապետը: 

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակում է զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ սերտորեն համագործակցելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետ։ 

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Չինաստանին՝ մենք շատ սերտ գործակցում ենք թե’ Ռուսաստանի, թե’ Չինաստանի հետ: Մենք Չինաստանի հետ ռազմավարական երկխոսություն ենք սահմանել: Այս տարի, եթե հիշողությունս չդավաճանի, երկու-երեք երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ: Մենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնում ենք: ԹՐԻՓՓ-ը ներդրումային խոշոր ծրագիր է, որը իհարկե անվտանգային խոշոր երաշխիքներ է բերելու իր հետ»,- ասաց վարչապետը: 

***

ԹՐԻՓՓ նախագիծը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։

ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓ-ի ընդհանուր հաջողության համար: ԹՐԻՓՓ-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում