Գլխավոր Լրահոս

«Բոլորին դեմ եմ» շարժումը կուսակցություն կդառնա

«Բոլորին դեմ եմ» շարժումը կուսակցություն կդառնա

«Բոլորին դեմ եմ» շարժումը պատրաստվում է մուտք գործել քաղաքական ակտիվ պայքարի փուլ. հունվարի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ անդամները հայտարարեցին փետրվարի 1-ին համանուն կուսակցության ստեղծման մասին։ 

Շարժման անդամներ Հովսեփ Ղազարյանը, Արամ Քոչարյանը և Իշխան Գևորգյանը ներկայացրին իրենց ճանապարհային քարտեզը, որի վերջնանպատակը 100 օրվա ընթացքում երկրում նոր ընտրական կարգեր հաստատելն ու արտահերթ ընտրություններ կազմակերպելն է։ 

Ներկայումս նախաձեռնությանը միացել է 473 մարդ, որոնք, չնայած տարբեր քաղաքական հայացքներին, համախմբվել են ընտրական համակարգի արմատական վերափոխման գաղափարի շուրջ։

Շարժման առաջարկած օրակարգի առանցքում երեք հիմնական պահանջ է։ Առաջինը Ընտրական օրեսգրքից «կայուն մեծամասնության» դրույթի հեռացումն է, ինչը, ըստ նախաձեռնողների, կստիպի քաղաքական ուժերին գնալ երկխոսության և ձևավորել կոալիցիոն կառավարություններ։

Երկրորդը խորհրդարանական անցողիկ շեմի իջեցումն է (այժմ այն 4% է կուսակցությունների և 6% դաշինքների համար), որպեսզի Ազգային ժողովն ավելի ներկայացուցչական դառնա։ Որպես երրորդ քայլ՝ առաջարկվում է քվեաթերթիկներում ներառել «բոլորին դեմ եմ» տողը, ինչը հանրությանը հնարավորություն կտա մերժելու անարդյունավետ գործիչներին և ստիպելու նրանց լինել ավելի հաշվետու։

Իշխան Գևորգյանի խոսքով՝ իրենց հաջողության դեպքում կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը 100 օրում կիրականացնի այս փոփոխությունները և կնախապատրաստի նոր արտահերթ ընտրություններ։ Շարժման անդամները համոզված են, որ վարչական ռեսուրսի բացակայության պայմաններում որևէ ուժ չի կարողանա միանձնյա մեծամասնություն ստանալ, ինչը քաղաքական դաշտում կստեղծի փոխադարձ պատասխանատվության և համագործակցության նոր մշակույթ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում