Գլխավոր Լրահոս

Ռուսաստանից դրական ազդակներ կան. Փաշինյանը՝ երկաթուղու վերականգնման մասին

Ռուսաստանից դրական ազդակներ կան. Փաշինյանը՝ երկաթուղու վերականգնման մասին

Երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցով Հայաստանը նաև գրավոր է դիմել Ռուսաստանին, դրական ազդակներ կան: Այս մասին կառավարությունում հունվարի 29-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես այս պահին չգիտեմ՝ գրավոր պատասխան կա՞, թե՞ ոչ, բայց ընդհանուր առմամբ կան դրական ազդակներ, հույս ունեմ՝ կարագանա գործընթացը, և Ռուսաստանի մեր գործընկերները չեն հապաղի», - ասաց վարչապետը:

Հայաստանն այս հարցում շտապողականություն է դրսևորում: Պատճառն ընթացիկ գործընթացներն են: Այս համատեքստում վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հունվարի 15-ին Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում են իրականացրել։

Հունվարի 19-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։

Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։

2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:

Ռուսական կողմը պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների արդիականացման, շարժակազմի նորացման և անվտանգության բարձրացման համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում