Գլխավոր Լրահոս

2025-ին շուկայից ութ տոննա միս է առգրավվել և ոչնչացվել. ՍԱՏՄ ղեկավար

2025-ին շուկայից ութ տոննա միս է առգրավվել և ոչնչացվել. ՍԱՏՄ ղեկավար

Հայաստանում 2025-ի ընթացքում շուկայից շուրջ ութ տոննա միս է առգրավվել և ոչնչացվել՝ սպանդանոցային ծագման փաստաթղթերի բացակայության և անվտանգության նորմերի խախտման պատճառով։ Այս մասին հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ ամփոփելով նախորդ տարվա գործունեության արդյունքները։

Տեսչական մարմնի ղեկավարի փոխանցմամբ՝ մսի շուկան մնում է խիստ վերահսկողության գոտում, որտեղ հաշվետու տարում իրականացվել է 4515 մշտադիտարկում և արձանագրվել է 265 խախտում։ Չնայած գործող սպանդանոցների քանակը 139-ից նվազել է 128-ի, Պետրոսյանն արձանագրեց, որ փաստացի սպանդանոցային մորթի ծավալները նախորդ տարիների համեմատ աճել են՝ կազմելով 31 հազար տոննա։ 

«Այս ոլորտը մեր համար խիստ և հետևողական վերահսկողության արդյունք է, որը շարունակվելու է նաև 2026-ին»,- ընդգծեց նա։

Ընդհանուր առմամբ, ՍԱՏՄ-ն 2025-ին իրականացրել է 7569 վերահսկողական միջոցառում, որոնց արդյունքում հայտնաբերվել է 1819 խախտում։ Տնտեսվարողների մոտ առավել հաճախ հանդիպող խնդիրներն են եղել ժամկետնանց սննդամթերքի իրացումը, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները և անձնակազմի բժշկական զննության բացակայությունը։ Պետրոսյանի խոսքով՝ «կան նաև դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են իրականացնել սանիտարական սպանդ և վաճառքի են հանում հիվանդ կենդանիներին»։

Ստուգումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախատեսված 1010 պլանային ստուգումներից փաստացի կատարվել է 697-ը, քանի որ 113 տնտեսվարող դադարեցրել է գործունեությունը։ Ոչ պլանային ստուգումների դեպքում 685 ահազանգից հիմնավորվել է մոտ կեսը, ինչի արդյունքում 320 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Դիտարկումների շրջանակում խախտումների բարձր ցուցանիշ է գրանցվել հացի (413-ից 257-ը) և կաթնամթերքի (219-ից 80-ը) արտադրության ոլորտներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում