Գլխավոր Լրահոս

Յուրաքանչյուր նեղ մասնագետի տարեկան երկու այց կփոխհատուցվի ապահովագրությամբ. նախարար

Յուրաքանչյուր նեղ մասնագետի տարեկան երկու այց կփոխհատուցվի ապահովագրությամբ. նախարար

Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի շահառու քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները, ախտորոշումը ստանալուց հետո, կարող են ուղիղ դիմել նեղ մասնագետների հսկողությանը՝ առանց ամեն անգամ թերապևտին կամ ընտանեկան բժշկին այցելելու անհրաժեշտության։ Այս մասին Ազգային ժողովում կայացած քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պարզաբանելով ներդրվող ապահովագրական համակարգի գործառնական մանրամասները։

Նախարարի խոսքով՝ դիսպանսեր հսկողությունը և վարումն իրականացնում է անմիջապես նեղ մասնագետը, սակայն սկզբնական ախտորոշման համար ընտանեկան բժշկին դիմելը մնում է պարտադիր։ Ապահովագրական հիմնադրամը յուրաքանչյուր նեղ մասնագետի համար փոխհատուցում է տարեկան երկու խորհրդատվություն, եթե տվյալ բժշկական կենտրոնն ունի համապատասխան պայմանագիր։ 

Ավանեսյանը նշեց, որ Հայաստանի բուժհաստատությունների շուրջ 90%-ն արդեն իսկ համարվում են ապահովագրական ծածկույթ սպասարկող կազմակերպություններ։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև շահառուների կարգավիճակի պահպանմանը։ Նախարարը հստակեցրեց, որ եթե քաղաքացին 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանալու արդյունքում մեկ անգամ ներառվում է ապահովագրության համակարգ, նա մնում է այդտեղ 12 ամիս՝ անկախ աշխատավարձի հետագա փոփոխությունից կամ դրույքաչափի կրճատումից։ 

«Համակարգի կայունությունը պետք է ապահովենք, չի կարող ամեն ամիս մեկը մտնել, դուրս գալ։ Այդ դեպքում կունենայինք շատ անկանխատեսելի ծախսեր»,- պարզաբանեց նա։

Հետադարձ կապի ապահովման նպատակով հաջորդ շաբաթվանից բժշկական կենտրոններում կփակցվեն QR կոդեր։ Դրանք սկանավորելով՝ քաղաքացիները կկարողանան անանուն լրացնել հարցաշարեր՝ գնահատելով սպասարկման որակը, բժիշկների բարեհամբույր լինելը կամ բարձրաձայնելով անօրինական վճարումների մասին։ 

Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ համակարգի գործարկման առաջին երկու շաբաթվա ընթացքում թեժ գծերը սպասարկել են օրական շուրջ 5000 զանգ, իսկ առաջիկայում նաև կամավորներ կշրջեն հիվանդանոցներում՝ քաղաքացիների դիտարկումները հավաքագրելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում