Գլխավոր Լրահոս

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

Հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Նշվում է, որ այցը պայմանավորված էր զինծառայողի ընտանիքի անդամի կողմից ստացված բողոքով՝ զինծառայողի առողջական վիճակի և բուժօգնության կազմակերպման վերաբերյալ։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի և ղեկավար կազմի հետ, քննարկվել են իրականացվող բժշկական հետազոտությունների ընթացքի, տրամադրվող բուժօգնության, ինչպես նաև՝ առողջական բոլոր խնդիրների հաշվառմամբ` փորձաքննելու և զինվորական ծառայության համար հետագա պիտանիությունը որոշելու  հետ կապված հարցերը։

«Տեղի է ունեցել նաև առանձնազրույց զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս, ի թիվս այլնի, բարձրացրել է հոգեբանի խորհրդատվության և առանձին պալատում տեղակայվելու անհրաժեշտությանը վերաբերելի հարցեր։ Իրականացված այցի շրջանակում Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ապահովվել է զինծառայողի հոգեբանական խորհրդատվությունը, ինչպես նաև վերջինիս տեղափոխումն առանձին պալատ։

Այս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբ:

Զինծառայողին առնչվող բողոքի քննարկման ընթացակարգը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է,  նրա առողջական վիճակը և տրամադրվող բժշկական օգնությանն առնչվող հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են»,- հայտնում են պաշտպանի գրասենյակից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում