Գլխավոր Լրահոս

Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը

Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը

Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

***

Հունվարի 26-ին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ այդ երկրի վարչապետին ուղղված շնորհավորանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը։

2025-ի վերջին Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրել են 2026-ի համագործակցության ծրագիրը։ Այն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում:

Դեկտեմբերին The Hindu Business Line կայքը գրել էր, որ Հնդկաստանը սկսել է Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը Հայաստան:

Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին հնդկական զենքի երեք խոշորագույն ներկրողներից մեկն է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում