Գլխավոր Լրահոս

Էներգախնայողություն և արևային լուծումներ՝ աջակցություն կին գլխավոր ունեցող ընտանիքներին

Էներգախնայողություն և արևային լուծումներ՝ աջակցություն կին գլխավոր ունեցող ընտանիքներին

Հրապարակվում է որպես գովազդ

SAFER նախաձեռնության մեկնարկ. էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների խթանում Հայաստանում  խոցելի և կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների համար

Հունվարի 30-ին DSIK Armenia-ն պաշտոնապես մեկնարկեց «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» (SAFER) նախաձեռնությունը, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ 

Նախաձեռնությունն իրականացվելու է ՀՀ չորս մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում և Շիրակում և ուղղված է աջակցելու նշված մարզերում խոցելի և կին գլխավոր ունեցող  տնային տնտեսություններին՝ ներդրումներ կատարելու էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների ուղղությամբ՝ դրանով զգալիորեն նվազեցնելով էներգիայի համար կատարվող ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կլիմայի կայունությունը՝ վառելափայտի, գոմաղբի և այլ վառելիքի  սպառումը կրճատելու միջոցով:

Նախաձեռնությունը նպատակ ունի հասնելու հետևյալ հիմնական ցուցանիշներին՝

  • էներգաարդյունավետության և էնեգախնայողության առավելությունների վերաբերյալ 20,000 իրազեկված տնային տնտեսություններ:
  • էներգաարդյունավետության և/կամ վերականգնվող էներգիայի լուծումների մասով ներդրումային աջակցություն 300 խոցելի և կին գլխավոր ունեցող տնային տնտեսություններին:  

Նախաձեռնության շրջանակում տնային տնտեսությունների կողմից համաֆինանսավորման սկզբունքով նախատեսվում են ներդրումներ հետևյալ միջոցառումներում՝ 

  • տների ջերմամեկուսացում
  • արևային ջրատաքացուցիչների տեղադրում
  • փոքր հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում
  • էներգաարդյունավետ վառարանների տրամադրում

Բացման միջոցառմանը ներկա էին պետական կառույցների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կանանց և երիտասարդական ցանցերի, էներգիայի ոլորտի փորձագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց SAFER նախաձեռնության նպատակները, իրականացման շրջանակը, տնային տնտեսությունների ուղղությամբ իրականացված ելակետային հետազոտությունը և այն մեխանիզմները, որոնք ձևավորվել են նախաձեռնության չափանիշներին համապատասխանող շահառուներին թափանցիկ և ներառական եղանակով  տեղեկացնելու, ընտրելու և աջակցելու համար։

SAFER նախաձեռնությունը ռազմավարական քայլ է Հայաստանի համար դեպի էներգաարդյունավետ, կլիմայական պայմաններին դիմակայող և սոցիալապես ներառական էներգետիկ լուծումների անցման ուղղությամբ՝ միաժամանակ ամրապնդելով կանանց և խոցելի տնային տնտեսությունների դերը որպես փոփոխությունների կարևոր գործակալներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում