Գլխավոր Լրահոս

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունները նահանջում են․ ՀՎԿԱԿ

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունները նահանջում են․ ՀՎԿԱԿ

2026-ի 5-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1,5 անգամ, իսկ նախորդ՝ 2025-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2,8 անգամ։

Ընդհանուր դեպքերի գրեթե 80,3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները։

ՀՎԿԱԿ-ը հորդորում է.

• խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ երույթներով հիվանդների հետ շփումից,

• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել մարդաշատ վայրեր,

• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

• հագնվե´ք եղանակին համահունչ,

• պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

• հետևե´ք անձնական հիգիենային

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում