Գլխավոր Լրահոս

Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

ԱԺ մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, արդյոք Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են հարևան Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը։ Վերջին օրերին ԱՄՆ-ն ռազմական սպառնալիքներ է հնչեցնում Իրանի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անգամ սպառնացել է ոչնչացնել Իրանը։ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին փետրվարի 1-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների կողմից սկսված ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային պատերազմի։ 

Այս ամենի ֆոնին Իրանի հարևանները, այդ թվում Ադրբեջանն ու Թուրքիան իրենց միջնորդությունն են առաջարկել՝ Իրանի շուրջ լարվածությունը նվազեցնելու համար։ Պաշտոնական Երևանն առայժմ լուռ է։ Մինչ այս պահը պաշտոնական հաղորդագրություններ չկան Հայաստանի վարչապետի և արտաքին գործերի նախարարի՝ Իրանի պաշտոնյաների հետ հնարավոր հեռախոսազրույցների մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում